Job.banks.am
Նախագծի մասին
Օգտագործման կանոնները
Կապ
Գովազդ
Չորեքշաբթի, Ապրիլ 25
1 առաջարկ
4 առաջարկ
3 առաջարկ
10 առաջարկ
5 առաջարկ
"ԼՍՈՖՏ” ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և մասնագիտացել է ֆինանսական շուկայի ընկերությունների համար ծրագրային ապահովման մշակման և սպասարկման գործում` տրամադրելով ոլորտի մասնակիցներին համալիր լուծումներ հետևյալ ուղղություններով.
- ծրագրային ապահովման (ԾԱ) ստեղծման և սպասարկման ամբողջական շրջափուլի ապահովում, - պատվիրատուի անձնակազմի ուսուցանում և խորհրդատվություն, - ORACLE –ի փաթեթների մատակարարում և սպասարկում:
Ընկերության ծրագրային հիմնական փաթեթները
- Բյուջետավորման ծրագիր - բյուջեի պլանավորման և կատարման վերահսկման ցիկլի ամբողջական ավտոմատացում, ինչպես նաև հաշվետվությունների ստացում պլանային և փաստացի ծախսերի վերլուծության համար LSBank ԱԲՀ միասնական տեղեկատվական համակարգում, - Մանրածախ վարկավորման ավտոմատացված համակարգ - նախատեսված է LSBank ԱԲՀ միասնական տեղեկատվական համակարգում մանրածախ վարկավորման բիզնես գործընթացների ենթակառուցվածքի ձևավորման համար, - բանկերի գործունեության ավտոմատացման LSBank համակարգ: 2008թ. ընկերությունը անցավ ծրագրի նոր` LSBank 6.0 (On-line) տարբերակի ներդրմանը իր պատվիրատուների մոտ, - գանձապետարանների գործունեության ավտոմատացման LSFinance համակարգ ՀՀ և ԼՂՀ ֆինանսների նախարարությունների, Կենտրոնական գանձապետարանների և բոլոր տեղական գանձապետական բաժանմունքների համար, - ՀՀ և ԼՂՀ պետական բյուջեների ձևավորման և տպագրության ավտոմատացման LSBudget համակարգ, - գրավատների գործունեության ավտոմատացման LSLombard համակարգ: - վարկային կազմակերպության գործունեության ավտոմատացման LSLoan համակարգ: - բանկերի հեռահար սպասարկման համակարգեր` Հեռախոս-Հաճախորդ, Բանկ-Հաճախորդ, E-banking, SMS-հաղորդագրություններ, - կրթության կառավարման ավտոմատացման EMISystem համակարգ` Հայաստանի հանրակրթական հաստատությունների համար, - հեռահար սպասարկման համակարգ` Web-հավելված (e-commerce):
2008թ. հոկտեմբեր ամսին "ԼՍՈՖՏ” ընկերությանը շնորհվեց Որակի կառավարման համակարգի (ՈԿՀ) ISO 9001:2000 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխանության վկայագիր` Հավաստագիր N UA225888: Ընկերության ՈԿՀ –ն լիովին համապատասխանեցված է ISO 9001:2008 ստանդարտի պահանջներին, ինչը հաստատված է աուդիտորական ընկերության համապատասխան եզրակացությամբ:
Ընթացիկ տարվա նոյեմբեր ամսին ընկերությունը սկսել է Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ներդրման գործընթացը` համաձայն BS ISO/IEC 27001:2005 միջազգային ստանդարտի պահանջներին:
Ընկերությունը հանդիսանում է իռլանդական "ORACLE” ընկերության պաշտոնական գործընկերը Հայաստանում, ինչը իրավունք է տալիս տրամադրել և սպասարկել ORACLE-ի լիցենզավորված ծրագրային միջոցներ:
2000թ. ընկերությունը Business Initiative Directions (BID) – ի կողմից արժանացել է International Star Award որակի համար մրցանակի:
"ԼՍՈՖՏ” ընկերության պատվիրատուներն են` ՀՀ Կենտրոնական բանկը, ՀՀ և ԼՂՀ ֆինանսների նախարարությունները, ՀՀ կրթության նախարարությունը, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, մի շարք առևտրային բանկեր, վարկային կազմակերպություններ և գրավատներ:
25.04.2018 | 15:03 Նորություններ
Ռուբեն Վարդանյան. Մի օլիգարխին չպետք է փոխարինի ուրիշ օլիգարխ
25.04.2018 | 17:13 Նորություններ
Կարեն Կարապետյանը հրաժարական չի տվել
25.04.2018 | 09:24 Նորություններ
Արթուր Ջավադյան. Դրամի արժեզրկման սպառնալիքներ չեմ տեսնում
18.04.2018 | 17:29 Նորություններ
Կարեն Կարապետյանը նշանակվել է առաջին փոխվարչապետ
17.04.2018 | 10:00 Ֆինտեխ
Moody's-ը նշել է բլոկչեյնի ռիսկերը բանկերի համար
17.04.2018 | 17:16 Նորություններ
Ազգային ժողովը Սերժ Սարգսյանին ընտրեց ՀՀ վարչապետ
06.04.2018 | 10:23 Հոդվածներ
«Կանաչ պատեր» Երեւանում՝ ֆրանսիական տեխնոլոգիայով
27.03.2018 | 09:15 Ֆինտեխ
Twitter-ը կարգելի կրիպտոարժույթների գովազդը
30.03.2018 | 09:57 Ֆինտեխ
Սբերբանկի 1 մլն հաճախորդ հիփոթեքի հարցը լուծել է «ՏունՔլիք»-ի միջոցով
23.03.2018 | 16:14 Ֆինտեխ
ՀՀ ստարտափները կարող են դիմել Fintech Stars աքսելերացիոն ծրագրին
23.03.2018 | 09:41 Ֆինտեխ
Ռուսաստանյան չորս բանկ հաջողությամբ փորձարկել է P2P տրանզակցիաները
12.04.2018 | 15:39 Հոդվածներ
Կալավանի հյուրատներն ու «խոշոր խաղացողների» մուտքի վտանգը
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2016 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau