Էվոկաբանկ

Թարմացված է. 01.10.2017

Բանկը հիմնադրվել է 1990 թվականին: 1993թ. ստացել է ՀՀ Կենտրոնական Բանկի թիվ 27 լիցենզիան: Մինչեւ 2017թ․ հոկտեմբերի 1-ը գործել է «Պրոմեթեյ Բանկ» անվանումով:

Էվոկաբանկի ռազմավարությունն ուղղված է արագ, պարզ եւ նորարար ծառայությունների մատուցմանը՝ ի շնորհիվ տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառման եւ ֆինանսական մոբայլ ծառայությունների զարգացման:

2017թ․ հոկտեմբերի 1-ին բանկը գործարկել է իր նոր՝ EvocaTouch մոբայլ հավելվածը:

Բանկն աշխատում է Mobile First ձեւաչափով, այն է՝ յուրաքանչյուր նոր ծառայություն նախագծելիս, նախեւառաջ հաշվի է առնվում դրա՝ հավելվածի միջոցով օգտագործման հարմարավետությունը:

Բանկը հանդիսանում է «Արմենիան Քարդ» ՓԲԸ բաժնետեր եւ «ArCa» վճարային համակարգի լիիրավ անդամ, MasterCard եւ VISA վճարային համակարգի անդամ, SWIFT համակարգի անդամ, ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների MoneyGram, UNIStream, Intelexpress, Converse Transfer, БЭСТ համակարգերի անդամ:

01.10.2017թ. դրությամբ, բանկի ձայնի իրավունք ունեցող բաժնետերերն են. «Պրոմեթեյ-Սիթի» ՍՊԸ` 49.975%, «ԶՆԳՍ Պրոմեթեյ» ԲԲԸ` 46.125%, եւ ՌԴ քաղաքացի Վազգեն Գեւորկյանը` 3.9%:

Բանկն ունի 11 մասնաճյուղ՝ Երեւան, Աբովյան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում։

2017թ. հունիսի 30-ի դրությամբ, բանկն ուներ 255 աշխատակից:

2017թ. հունիսի 30-ի դրությամբ, բանկի ընդհանուր կապիտալը՝ 30,153,651 հազ. դրամ, ակտիվները՝ 97,296,492 հազ. դրամ, պարտավորությունները՝ 67,142,841 հազ. դրամ:

Վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյան
Հասցե 0010, ք. Երեւան, Հանրապետության 44/2
Հեռախոսահամար (010) 60 55 55
Ֆաքս (010) 54 57 19
Էլ. հասցե hello@evocabank.am
Վեբկայք https://www.evocabank.am

Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo