ԲԼԵՍՍ վարկային կազմակերպություն

Թարմացված է 25.04.2018

"ԲԼԵՍՍ” Ունիվերսալ Վարկային Կազմակերպությունը գրանցվել և լիցենզավորվել է 2007 թվականի ապրիլին:

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի թիվ 18 լիցենզիա:

Ընկերության գործունեության հիմնական ուղղությունները առևտրային (ձեռնարկատիրական) և սպառողական վարկերի տրամադրումն է:

Ընկերության վարկային գործունեության կարևորագույն թիրախային խումբ են հանդիսանում տնտեսության տարբեր ճյուղերում տնտեսվարող փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները:

Ընկերությունը տրամադրում է նաև երաշխիքներ` իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին:

Ընկերության կողմից տրամադրվող վարկատեսակներում նախատեսված են նաև սպառողական վարկեր` ֆիզիկական անձանց տարբեր կենցաղային խնդիրների լուծման, անձնական օգտագործման գույքի և այլ պարագաների ձեռքբերման նպատակով: Տրամադրվում են նաեւ ոսկու գրավով ապահովված վարկեր:

Ընկերության կողմից տրամադրվող հիփոթեքային վարկերի միջոցով ֆիզիկական անձինք կարող են ձեռք բերել, վերանորոգել կամ կառուցել բնակելի և ոչ բնակելի տարածքեր, հողամասեր:

Ընկերության գործունեության աշխարհագրությունը ընդգրկում է Երևան քաղաքը, ՀՀ մարզերը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Ընկերությունն ունի չորս մասնաճյուղ` Երևան քաղաքում տեղակայված «Ալավերդյան» և «Նոր Նորք» մասնաճյուղերը, «Սիսիան» և «Ստեփանակերտ» մասնաճյուղերը:

Վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հայկ Ստեփանյան
Հասցե 0010, ք. Երեւան, Տպագրիչների 9/70
Հեռախոսահամար (010)54 79 49, (010)52 69 43,
Էլ. հասցե info@bless.am
Վեբկայք http://www.bless.am

Պայմաններ

Թարմացված է 25.04.2018

Վարկի տեսակը, չափը և պայմանները Մարման ժամկետը Տոկոսադրույքը
1.Վարկերը տրամադրվում են իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին, ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլարով, կանխիկ և/կամ անկանխիկ եղանակով:

2.Վարկերը տրամադրվում են հիմնական և շրջանառու միջոցներ ձեռք բերելու, այլ ձեռնարկատիրական ծրագրեր իրագործելու նպատակով: 3.Վարկի նվազագույն գումարը 600.000 ՀՀ դրամ է, առավելագույնը` 50.000.000 ՀՀ դրամ (համարժեք ԱՄՆ դոլար):

4. Գրավի առարկա կարող է հանդիսանալ անշարժ և շարժական տարատեսակ գույք: 

5. Վարկի գումարը չի կարող գերազանցել գրավի գրավադրման արժեքի 60%

6. Տրամադրվում են նաև վարկային գծեր /վերականգնվող և չվերականգնվող/, ինչպես նաև կարող է կնքվել վարկային գործառնությունների գլխավոր պայմանագիր:  
5-10 տարի, կախված վարկի գումարից:
Կարող է սահմանվել վարկի մարման դադարի շրջան:
14-19%` ՀՀ դրամով,
11-16%` ԱՄՆ դոլարով

Ծառայության միանվագ վճարներ`
- վարկային հայտի ուսումնասիրության վճար` 15.000 ՀՀ դրամ,
- վարկի տրամադրման վճար` տրամադրվող վարկի գումարի 0,3- 0,8%-ի չափով, կախված վարկի գումարից: Վաղաժամկետ մարման տույժեր չեն սահմանվում:

Թարմացված է 25.04.2018

Վարկեր Կանխավճար Տարեկան տոկոսադրույք Վարկի չափը Մարման ժամկետը
Անշարժ գույքի գրավադրմամբ (առանց եկամուտները փաստաթղթավորելու) - 19-21%

ծառայության միանվագ վճարներ`
- վարկային հայտի ուսումնասիրության վճար` 15.000 ՀՀ դրամ,
- վարկի տրամադրման վճար` տրամադրվող վարկի գումարի 1,1%-ի չափով
Վարկի նվազագույն գումարը 600.000 ՀՀ դրամ է, առավելագույնը` 7.000.000 ՀՀ դրամ:
Գրավի գնահատված արժեքի մինչև 50%-ի չափով: Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով:
4 - 5 տարի, կախված վարկի գումարից:
Մարման եղանակը` վարկի և տոկոսագումարի վճարման ամենամսյա /անուիտետային/ եղանակով:
Ավտոմեքենաների գրավադրմամբ (առանց եկամուտները փաստաթղթավորելու)   22%

ծառայության միանվագ վճարներ`
- վարկային հայտի ուսումնասիրության վճար` 15.000 ՀՀ դրամ,
- վարկի տրամադրման վճար` տրամադրվող վարկի գումարի 1,5%-ի չափով
Վարկի նվազագույն գումարը 350.000 ՀՀ դրամ է, առավելագույնը` 3.000.000 ՀՀ դրամ:
Գրավի գնահատված արժեքի 30-40 %-ի չափով: Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով:
2,5-3,5 տարի, կախված վարկի գումարից:
Մարման եղանակը` վարկի և տոկոսագումարի վճարման ամենամսյա /անուիտետային/ եղանակով:
Անշարժ գույքի գրավադրմամբ (եկամուտների փաստաթղթավորմամբ)   16-20%, կախված վարկի գումարից և այլ գործոններից:

Ծառայության միանվագ վճարներ`
- վարկային հայտի ուսումնասիրության վճար` 15.000 ՀՀ դրամ,
- վարկի տրամադրման վճար` տրամադրվող վարկի գումարի 0,4- 0,8%-ի չափով, կախված վարկի գումարից:
Վարկի նվազագույն գումարը 800.000 ՀՀ դրամ է, առավելագույնը` 20.000.000 ՀՀ դրամ:
Գրավի գնահատված արժեքի մինչև 60%-ի չափով: Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով:
4-8 տարի, կախված վարկի գումարից:
Կարող է սահմանվել վարկի մարման դադարի շրջան:
Շարժական գույքի գրավադրմամբ (եկամուտների փաստաթղթավորմամբ)   19-21%, կախված վարկի գումարից և այլ գործոններից:

Ծառայության միանվագ վճարներ`
- վարկային հայտի ուսումնասիրության վճար` 15.000 ՀՀ դրամ,
- վարկի տրամադրման վճար` տրամադրվող վարկի գումարի 0,8- 1,0%-ի չափով, կախված վարկի գումարից:
Վարկի նվազագույն գումարը 350.000 ՀՀ դրամ է, առավելագույնը` 6.000.000 ՀՀ դրամ:
Գրավի գնահատված արժեքի 40-55%-ի չափով: Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով:
3,5-4,5 տարի, կախված վարկի գումարից:
Կարող է սահմանվել վարկի մարման դադարի շրջան:
«ՈՍԿԻ-ՊԱՐԶ» - 17-20%

ծառայության միանվագ վճար`
տրամադրվող վարկի գումարի 0,5%-ի չափով, ոչ պակաս 1.000 ՀՀ դրամից և ոչ ավել 2.900 ՀՀ դրամից
Վարկի նվազագույն չափը 20.000-100.000 ՀՀ դրամ է /կապված վարկի տրամադրման ձևից/, առավելագույն չափ չի սահմանվում: Վարկի ապահովումը` ոսկյա իրեր: 
Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով:
մինչև 3,5 տարի, կապված վարկի տրամադրման ձևից:
Վարկի մարման ձևը` ժամկետի վերջում կամ անուիտետային:
«ՈՍԿԻ-ՊԱՐԶ ՊԼՅՈՒՍ» - 18-20%

ծառայության միանվագ վճար`
տրամադրվող վարկի գումարի 0,5%-ի չափով, ոչ պակաս 1.000 ՀՀ դրամից և ոչ ավել 3.400 ՀՀ դրամից
Ոսկու գնահատված արժեքի 110-130%-ի չափով: 
Վարկի նվազագույն չափը 100.000 ՀՀ դրամ է, առավելագույնը` 2.500.000-6.000.000 ՀՀ դրամը /կախված տրամադրման ձևից/: Վարկի ապահովումը` ոսկյա իրեր:
Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով:
մինչև 3,5 տարի, կապված վարկի տրամադրման ձևից:
Վարկի մարման ձևը` ժամկետի վերջում կամ անուիտետային:
«ՈՍԿԻ-ԲԼԵՍՍ»   - 20%


ծառայության միանվագ վճար`
տրամադրվող վարկի գումարի 0,5%-ի չափով, ոչ ավել 4.900 ՀՀ դրամից
Ոսկու գնահատված արժեքի մինչև 200%-ի չափով: 
Վարկի նվազագույն չափը 200.000 ՀՀ դրամ է, առավելագույնը`1.800.000-2.500.000 ՀՀ դրամը /կախված վարկի տրամադրման ձևից/: 
Վարկի ապահովումը` ոսկյա իրեր և երաշխավորություն: Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով:
մինչև 3,5 տարի, վարկի մարման ձևը` անուիտետային
«ԱՌԱՆՑ ԳՐԱՎԻ»-ՊԱՐԶ   - 23%,
Վարկային հայյտի ուսումնասիրության վճար – 1.700 դրամ, վարկի տրամադրման համար մեկանգամյա վճար` տրամադրվող վարկի գումարի 4,4%-ի չափով
150.000-350.000 ՀՀ դրամ, կախված հաճախորդի վարկային պատմության գնահատականից: 18-24 ամիս, մարումը` անուիտետային եղանակով
«ԱՌԱՆՑ ԳՐԱՎԻ»-ՊԱՐԶ ՊԼՅՈՒՍ   - 23%,
Վարկային հայյտի ուսումնասիրության վճար – 1.700 դրամ, վարկի տրամադրման համար մեկանգամյա վճար` տրամադրվող վարկի գումարի 3,5-3,9%-ի չափով
450.000-650.000 ՀՀ դրամ, կախված հաճախորդի վարկային պատմության և եկամուտների գնահատականից: 30-36 ամիս, մարումը` անուիտետային եղանակով
«ԱՌԱՆՑ ԳՐԱՎԻ»-ԲԼԵՍՍ   - 23%,
Վարկային հայյտի ուսումնասիրության վճար – 1.700 դրամ, վարկի տրամադրման համար մեկանգամյա վճար` տրամադրվող վարկի գումարի 2,5-
2,9%-ի չափով
750.000-950.000 ՀՀ դրամ, կախված հաճախորդի վարկային պատմության և եկամուտների գնահատականից: Վարկը պետք է ապահովված լինի առնվազն մեկ անձի երաշխավորությամբ: 30-36 ամիս, մարումը` անուիտետային եղանակով

Թարմացված է 25.04.2018

Վարկեր Կանխավճար Տարեկան տոկոսադրույք Վարկի չափը Մարման ժամկետը
Անշարժ գույքի ձեռք բերման, կառուցման վարկեր Սկսած 30%-ից: 
Կանխավճարի փոխարեն կարող է գրավադրվել լրացուցիչ գույք
ՀՀ դրամով - 13-17%
ԱՄՆ դոլարով` 10-15% Ծառայության միանվագ վճարներ`
- վարկային հայտի ուսումնասիրության վճար` 15.000 ՀՀ դրամ,
- վարկի տրամադրման վճար` տրամադրվող վարկի գումարի 0,3- 0,7%-ի չափով, կախված վարկի գումարից:
Վարկի նվազագույն գումարը 1.500.000 ՀՀ դրամ է, առավելագույնը` 25.000.000 ՀՀ դրամ:
Գրավի գրավադրման արժեքի մինչև 70%-ի չափով:
7-15 տարի, կախված վարկի գումարից:
Կարող է սահմանվել վարկի մարման դադարի շրջան:

Գույքի, հաճախորդի ապահովագրումը պարտադիր պայման չէ:
Վաղաժամկետ մարման տույժեր չեն սահմանվում:
Անշարժ գույքի վերանորոգման,
վերակառուցման վարկեր
  ՀՀ դրամով - 15-19%,
ԱՄՆ դոլարով`12-16%
Ծառայության միանվագ վճարներ`
- վարկային հայտի ուսումնասիրության վճար` 15.000 ՀՀ դրամ,
- վարկի տրամադրման վճար` տրամադրվող վարկի գումարի 0,4- 0,8%-ի չափով, կախված վարկի գումարից:
Վարկի նվազագույն գումարը 800.000 ՀՀ դրամ է, առավելագույնը` 20.000.000 ՀՀ դրամ:
Գրավի գրավադրման արժեքի մինչև 50%-ի չափով:
5-10 տարի, կախված վարկի գումարից:
Կարող է սահմանվել վարկի մարման դադարի շրջան:

Գույքի, հաճախորդի ապահովագրումը պարտադիր պայման չէ:
Վաղաժամկետ մարման տույժեր չեն սահմանվում:

Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo